Wednesday, May 13, 2009

Յոգա դասընթացի հաջորդ փուլը` մայիսի 18-ից!

Մայիսի 18-ին, ժամը 20:30-ին սկսում ենք Յոգայի դասընթացների հաջորդ փուլը` Երևանի Դրամատիկական թատրոնի մերձակայքում գտնվող մի սպորտային ակումբի դահլիճում: Դասընթացն ընդգրկում է հետևյալ տարրերը.
--- Ասանա (մարմնի հարմար և առողջարար կեցվածքներ)
--- Պրանայամա (շնչառական վարժություններ)
--- Մեդիտացիա (մտա-կենտրոնացում և ինքնաճանաչում)
ու այս բոլորի մասին տեսական մաս յուրաքանչյուր դասաժամի ընթացքում: Պարապմունքի վարման տեխնիկայի շնորհիվ` Յոգա գիտությունը մատուցում է քաղաքային կյանքի չափանիշներին առավելագույնս պարզեցված ու հարմարեցված ձևով:
Դասընթացների օրերն ու ժամերն են`
երկուշաբթի - 20:30-22:00
չորեքշաբթի - 20:30-22:00
ուրբաթ - 20:30-22:00
կիրակի - 11:00-18:00 միջակայքում, (դեռ ճշտվում է կոնկրետ ժամը մասնակցել ցանկացողների հետ միասին):
Մեկ պարապմունքի տևողությունն է` 1,5 ժամ, արժեքն էլ`1500 դրամ:
Եթե ցանկանում եք միանալ այս խմբին, խնդրում եմ հայտնեք այդ մասին մինչև կիրակի կեսգիշեր`էլեկտրոնային փոստով vvardumyan@gmail.com Վահագնին:

No comments:

Post a Comment